ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Արոնյանն ունի երկրորդ վարկանիշը

Արոնյանն ունի երկրորդ վարկանիշը
04.05.2012 | 00:00

ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն գրոսմայստերների վարկանիշային հերթական աղյուսակը, համաձայն որի, նախկինի պես այն գլխավորում է Մագնուս Կառլսենը (2835 միավոր): Իր դիրքերը պահպանել է նաև Լևոն Արոնյանը` 2825 միավոր: Երրորդ տեղում է ռուս գրոսմայստեր, աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը (2801 միավոր): 2791 միավորով չորրորդ հորիզոնականում է աշխարհի ներկայիս չեմպիոն Վիշվանաթան Անանդը: Լավագույն հարյուրյակում են հայաստանցի ևս չորս շախմատիստներ. 47-րդը Սերգեյ Մովսիսյանն է (2698), 49-րդը` Վլադիմիր Հակոբյանը (2697), 71-րդը` Գաբրիել Սարգսյանը (2679), 94-րդը` Տիգրան Լ. Պետրոսյանը (2657):

Կանանց լավագույն հարյուրյակում 20-րդը Էլինա Դանիելյանն է (2484), 37-րդը` Լիլիթ Մկրտչյանը (2449):


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1474

Մեկնաբանություններ